Ծիծեռնակն արգելափակվել է շենքում․ օգնության են հասել փրկարարները
12.07.2024,
15:53
Գյումրիում ծիծեռնակն արգելափակվել է շենքում
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 12-ին, ժամը 13:06-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 107 շենքի 2-րդ հարկի մակարդակում կա արգելափակված թռչուն. թռչնին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ծիծեռնակի:

