Չկան անփոխարինելի մարդիկ. ՊԵԿ նախագահն` իր հնարավոր հրաժարականի մասին

16.10.2019, 15:46
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի մասին խոսակցությունները։
Չկան անփոխարինելի մարդիկ. ՊԵԿ նախագահն` իր հնարավոր հրաժարականի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը չորեքշաբթի մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի մասին խոսակցությունները։

ՊԵԿ պաշտոնում Անանյանի նշանակումից հետո ԶԼՄ–ներում մշտապես շրջանառվում են լուրեր նրա հրաժարականի մասին։

«Վարչապետի հետ աշխատանքային հանդիպումների ժամանակ նա դժգոհություն է հայտնել ՊԵԿ լիազորությունների կապակցությամբ, և դա չի վերաբերում իմ անձին», – ասաց Անանյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք վարչապետը գո՞հ է իր աշխատանքից։

Նա նշեց, որ ՊԵԿ–ը գործում է արդյունավետ, սակայն միշտ բարելավվելու առիթ կա, և տարբեր տեսակի քննադատությունը մոտիվացնում է բարձրացնել աշխատանքի մակարդակը։

«Սակայն իմ աշխատանքի նկատմամբ պրետենզիաներ չկան», – ասաց Անանյանը։

Միաժամանակ գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ նրա ճակատագիրը կապված չէ պաշտոնի հետ, և նա «չի կառչում» դրանից։

«Եթե ապագայում ստեղծվի այնպիսի իրավիճակ և հայտնվի անձ, որն ավելի լավ և ավելի արդյունավետ կաշխատի, ապա ես, բնականաբար, կհեռանամ։ Չկան անփոխարինելի մարդիկ», – ասաց Անանյանը։–0–