423.84
4.13
401.67
+13
Եղանակը Երևանում
Հայ

Ծեծկռտուք ԱԺ–ում. հարձակվեցին ընդդիմադիր Վահե Հակոբյանի վրա (ՎԻԴԵՈ)

13:53
25 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/.ԱԺ նիստի շարունակությունից երեսուն րոպե անց խորհրդարանում կրկին բախում տեղի ունեցավ պատգամավորների միջև` այս անգամ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանի ելույթից հետո:

Հակոբյանի ելույթի ժամանակ պատգամավորները մեկնաբանություններ արեցին իրենց տեղերից, իսկ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը նույնպես զգացմունքային արձագանքեց:

Հակոբյանը նշեց, որ իշխանությունների գործողությունները երկիրը տանում են դեպի բռնապետություն, ինչին հաջորդեց խորհրդարանականներից մեկի դիտողությունը, դրանից հետո Հակոբյանը չկարողացավ զսպել իրեն և բացականչեց. «Արան դու ես, այ տվա ...»:

Ներկաները շատ բուռն արձագանքեցին: Որոշ պատգամավորներ տեղից բարձրացան և բախում սկսվեց: Խոսնակ Սիմոնյանն անմիջապես հանձնարարեց անջատել ուղիղ հեռարձակումը:

Որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Հակոբյանը ամբիոնից իջնում և քայլում դեպի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները:

Իշխանամետ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մոտենում է Հակոբյանին ու ոտքերով հարվածում նրան, մյուս պատգամավորը մոտենում է նրան հետևից և սկսում բռունցքով հարվածել դեմքին: Բախումը վերածվում է ծեծկռտուքի ՝ մի քանի խորհրդարանականների մասնակցությամբ:

Ավելի վաղ խորհրդարանում, Սարգսյանի ելույթի ժամանակ, բախում տեղի ունեցավ իշխանամետ և ընդդիմադիր պատգամավորների միջև, ովքեր սկսեցին շշեր նետել միմյանց վրա:

Իրավիճակը հրահրեց Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանի պաշտպանության բոլոր այն նախարարները, որոնց ժամանակ մարդիկ գումարով կամ «զանգով» ազատվել են զինվորական ծառայությունից, հայրենիքի դավաճաններ են:

Այս հայտարարությունից հետո «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շիշը նետեց Սարգսյանի վրա:–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:27
18 Հոկտեմբերի 2023
Հայաստանը չի քննարկում ՀԱՊԿ–ից և ԵԱՏՄ–ից դուրս գալու հարցը․ ԱԺ հանձնաժողովի նախագահ
Նա հայտարարել է, որ բազմիցս ասել են, որ ՀԱՊԿ–ից դուրս գալու գործընթաց չեն նախաձեռնել։ ՀԱՊԿ-ն է նախաձեռնել Հայաստանից դուրս գալու գործընթաց
15:40
18 Հոկտեմբերի 2023
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն կայցելի Հայաստան
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն պաշտոնական այցով կայցելի  Հայաստան
15:32
18 Հոկտեմբերի 2023
Երևանում ժամանակավորապես կդադարեցվի շրջանցիկ ճանապարհներից մեկի երթևեկը (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. Երևանում ժամանակավորապես կդադարեցվի շրջանցիկ ճանապարհներից մեկի երթևեկը. ՎԻԴԵՈ
15:09
18 Հոկտեմբերի 2023
«Հոգատարությունը ջերմացնում է». Ամերիաբանկը կտրամադրի 100մլն դրամ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները բավարարելու համար
Ամերիաբանկը հասցեական աջակցություն կցուցաբերի Արցախից Հայաստան բռնի տեղահանված ընտանիքներին, որոնք ապաստանել են Շիրակի մարզում
12:47
18 Հոկտեմբերի 2023
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
Դատախազը սեպտեմբերի 27-ին Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցել էր նոր հանրային քրեական հետապնդում
10:05
18 Հոկտեմբերի 2023
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում, մառախուղ և անձրև
Սպասվում է մառախուղ և անձրև. Հայաստանում ջերմաստիճանը կնվազի
09:07
18 Հոկտեմբերի 2023
Ավարտվեց DigiTec 2023-ը. Ֆասթ Բանկը ֆինթեք հովանավորն էր (ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 13-15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի է ունեցել տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն՝ DigiTec 2023-ը։ Ֆասթ Բանկը ֆինթեք հովանավորն էր. ՎԻԴԵՈ
16:00
17 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը նշել է, թե որն է իր հիմնական քաղաքական հանձնառությունը
Նիկոլ Փաշինյան Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ նշել է, թե որն է իր հիմնական քաղաքական հանձնառությունը
14:13
17 Հոկտեմբերի 2023
Խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Մանկապարտեզում Խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. խոհանոցի գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
12:19
17 Հոկտեմբերի 2023
75 մլն դրամի հափշտակություն. հատուկ սխեմայի միջոցով պետբյուջեից ԱԱՀ-ի գումարներ են հափշտակվել (ՎԻԴԵՈ)
75 մլն դրամի հափշտակություն. հատուկ  սխեմայի միջոցով  պետբյուջեից ԱԱՀ-ի գումարներ են հափշտակվել. ՎԻԴԵՈ
16:05
16 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը մեկնել է Ստրասբուրգ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ