ԱԺ–ում նորից կռիվ է.Սեյրան Օհանյանը շիշ նետեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
11:02
25 Օգոստոսի 2021
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ–ն այսօր շարունակում է կառավարության 5–ամյա ծրագրի քննարկումը։
Իրավիճակը կրկին թեժացավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի (ով հայտնի է` որպես «շիշ բռնող») ելույթի ժամանակ, ում ուղղությամբ դահլիճից շիշ նետեցին։
Սարգսյանը նշեց, որ այն բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ մարդկանց «զանգով» կամ փողով ազատում էին զինվորական ծառայությունից, հայրենիքի դավաճաններ են։ ՀՀ պաշտպաբնության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մեկնաբանությանն ի պատասխան` Սարգսյանը վրդովվեց. «Ես քեզ եմ ասում, արա», ինչից հետո Օհանյանը շիշ նետեց Սարգսյանի ուղղությամբ, որից հետո Սարգսյանը հետ շպրտեց շիշը։
ԱԺ–ում սկսվեց խառնաշփոթ։ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին և հայտարարեց ընդմիջում։–0–
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ