Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)

06.06.2023, 15:01
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ, հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ԱԺ–ում։

Նրա խոսքով, անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո։

«Եթե խոսքը վերաբերում է խաղաղության պայմանագրին, ինչպիսի խնդիրներ ունենք մենք, նույնն ունեն ադրբեջանցիները։ Պետք է նստել սեղանի շուրջ, որոշվեն այդ հարցերը, դեռ կոնկրետ քննարկում չկա», – ասաց մարզպետը։–0–