Բերման է ենթարկվել «օրենքով գող» օշականցի Գևորիկը (ՎԻԴԵՈ)
04.03.2020,
14:18
Բերման է ենթարկվել «օրենքով գող» օշականցի Գևորիկը. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի–Արմենիա/. Քննչական կեմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ մարտի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել, այսպես ասած՝ «օրենքով գող» 50-ամյա տղամարդու, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, բերման ենթարկվածը հայտնի «օրենքով գող» օշականցի Գևորիկն է։–0–