Այսուհետ ՀՀ ժամանած բոլոր ավիաուղևորները պետք է լրացնեն հասցեական քարտեր (ՖՈՏՈ)

10.03.2020, 20:38
Այսուհետ ՀՀ ժամանած բոլոր ավիաուղևորները  պետք է լրացնեն հասցեական քարտեր. ՖՈՏՈ
Այսուհետ ՀՀ ժամանած բոլոր ավիաուղևորները  պետք է լրացնեն հասցեական քարտեր (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջայց է կատարել Զվարթնոց օդանավակայանում, հաղորդում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:

 - рис.1

Պաշտոնյաների ու օդանավակայանի աշխատակիցների կողմից փոխվարչապետին է ներկայացվել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումները, որոնք 24-ժամյա բնույթ են կրում:

Անդրադարձ է կատարվել ռիսկային երկրներից ժամանող ուղևորների հետ տարվող աշխատանքներին, ջերմաչափման ու այլ կանխարգելիչ բժշկական միջոցառումներին, հասցեական քարտերի լրացմանը:

«Փոխվարչապետը կարևորել է կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպվածությունը ու նշել, որ այսուհետ բոլոր ուղևորները (անկախ նրանից թե ժամանել են ռիսկային գոտու երկրից թե ոչ) պետք է լրացնեն հասցեական քարտերը, որտեղ նաև ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը», – նշվում է հաղորդագրության մեջ:
 - рис.2

Տիգրան Ավինյանը ներկա է եղել նաև ավիաթռիչքներից մեկով ժամանող ուղևորների ստուգման գործընթացին:–0–