Այսօրվանից մինչև 14 տարեկան երեխաները կարող են ԱՄՆ վիզա ստանալ առանց հարցազրույցի․ ԱՄՆ դեսպանություն
17.01.2025,
11:44
ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ հունվարի 17-ից վերստին կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցազրույցի վիզա տրամադրելու կարգը

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ 2025թ․ հունվարի 17-ից վերստին կգործի մինչև 14 տարեկան երեխաներին առանց հարցազրույցի վիզա տրամադրելու կարգը, հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը։
Առանց հարցազրույցի վիզա ստանալու պահանջներին բավարարող մինչև 14 տարեկան երեխաների դեպքում, որոնք ունեն գործող ՀՀ անձնագիր կամ կացության քարտ, փաստաթղթերը կարող են պարզապես ուղարկվել դեսպանատուն սուրհանդակային ծառայության միջոցով։
Մանրամասները՝ հետևյալ հղումով։