Այսօր մինչև գիշերը 12–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
20.06.2024,
12:52
Ուշադրություն․ մինչև գիշերը 12–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր մինչև գիշերը 12–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 20-ին ժամը 12:30-ից մինչև հունիսի 21-ը 00:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարի Թաղ 1-3 փող. և 1-10 շարքերի, Օստրովսկու, Խորենացու 4 նրբ. և 160-312 շենքերի, Որմնադիրների, Սասունցի Դավիթ 70/1-70/3 շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։