Ավինյան. կորոնավիրուսի տարածումը լոկալ բնույթ է կրում (ՎԻԴԵՈ)
17:33
31 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի կեսից Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կրում է լոկալ բնույթ, երեքշաբթի հայտարարեց փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը։
Загружается новость ... "Лево"
«Մարտի կեսերից մենք արդեն արձանագրում էինք լոկալ տարածում, այսինքն այդ տարածումը դարձավ կլաստերային, արդեն ոչ թե արտասահմանից էր բերվում, այլ տարածումը լոկալ էր», – ասաց նա Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում։
Նրա խոսքով, կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Երևանում և 8 մարզերում, այս պահին հաստատվել է վարակման 532 դեպք, 30–ն առողջացել է (առողջացել է 31 քաղաքացի, ԱՆ–ի թարմացված տվյալները, խմբգր.), 3 մարդ, ցավոք, մահացել է։
Նա նշեց, որ փետրվարի 3–ից մինչև օրս կատարված թեստերից 2533–ը բացասական է։
«Եթե կառավարությունը չձեռնարկեր ոչ մի քայլ, սահմանափակում, ապա տարածման միջին գործակիցը կկազմեր 2,4, մարտի 1–ից հետո 75–80 օրվա ընթացքում վարակված կլիներ Հայաստանի բնակչության մոտ 89%–ը։ Եվ միայն Երևանում մենք կունենայինք 8200 ծանր հոսպիտալացված դեպք», – հայտարարեց Ավինյանը։–0–