ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր կեսօրից հետո անձրևները հանրապետությունում կդադարեն և մինչև օգոստոսի 28-ը հանրապետության ողջ տարածքում կհաստատվի կայուն, առանց տեղումների եղանակ։
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 24-28-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում օգոստոսի 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օգոստոսի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-28-ին աստիճանաբար կբարձրանա 5–7 աստիճանով:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում