Արմավիրի մարզպետն ազատվեց պաշտոնից․ Փաշինյանի՝ մարզ կատարած այցի հետքերով (ՎԻԴԵՈ)

06.01.2024, 00:16
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից
Արմավիրի մարզպետն ազատվեց պաշտոնից․ Փաշինյանի՝ մարզ կատարած այցի հետքերով (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից։ Այս մասինն նշվում է կառավարության կայքում։

Նշենք, որ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզի Արագած համայնքում, այցելել է նորակառույց մարզադահլիճ և կրկին դժգոհ մնացել շինարարական աշխատանքների որակից և կարգադրել շտկել թերությունները։

Վարչապետը, մասնավորապես, ցնցուղը հանել է, մեկնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և կարգադրել ստուգել ցնցուղի տեխնիկական բնութագիրը։

Ավելի վաղ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզում ու կրկին դժգոհ մնացել շինարարական աշխատանքներից, դրանից հետո զբաղեցրած պաշտոններից ազատվեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Գուլարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։–0–