Պիտի նայեմ բասկետբոլի վահանակի չափը բռնու՞մ ա, թե՞ չի բռնում․ Փաշինյանը բարկացավ Լոռու մարզ այցի ժամանակ (ՎԻԴԵՈ)

04.01.2024, 18:57
Փաշինյանը բարկացավ Լոռու մարզ այցի ժամանակ․ ՎԻԴԵՈ
Պիտի նայեմ բասկետբոլի վահանակի չափը բռնու՞մ ա, թե՞ չի բռնում․ Փաշինյանը բարկացավ Լոռու մարզ այցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին այցելել է Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին:

Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022թ. մայիսին:

Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Ստեփանավանի N1 վարժարանի նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքներին, որի համար հատկացվել է ավելի քան 173 մլն դրամ:

Շրջայցի ընթացքում վարչապետն արձանագրել է տարբեր խնդիրներ և պատասխանատուներին հանձնարարել դրանք շտկել սեղմ ժամկետներում:

Մանրամասները՝ տեսանյութում։–0–