Արծրուն Հովհաննիսյանը ցույց է տվել Վարդենիսում հակառակորդի ԱԹՍ–ից վնասված քաղաքացիական ավտոբուսը (ՎԻԴԵՈ)

29.09.2020, 17:17
Արծրուն Հովհաննիսյանը ցույց է տվել Վարդենիսում հակառակորդի ԱԹՍ–ից վնասված քաղաքացիական ավտոբուսը. ՎԻԴԵՈ
Արծրուն Հովհաննիսյանը ցույց է տվել Վարդենիսում հակառակորդի ԱԹՍ–ից վնասված քաղաքացիական ավտոբուսը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջի ուղիղ եթերում ցույց է տվել Վարդենիսում հակառակորդի ԱԹՍ–ից վնասված քաղաքացիական ավտոբուսը։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով քաղաքացիական ավտոբուս է այրվել։ ԱԳՆ–ի հաղորդմամբ, հարձակման հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել։

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 400 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 80 տանկ և հետևակի մարտական մեքենա, 4 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ, 49 ԱԹՍ և 82 ավտոտրանսպորտ:

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 83 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–