Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին, հակառակորդը վերջին ճիգերն է դնում. Արծրուն Հովհաննիսյան
29.09.2020,
12:48
Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին, հակառակորդը վերջին ճիգերն է դնում
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին։
Այս մասին քիչ առաջ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հակառակորդը ինչպես ռազմաճակատում այնպես էլ տեղեկատվական տիրույթում վերջին ճիգերն է դնում, выдыхается, դրա համար մարտի է նետել ամեն ինչ, ամեն հնարավոր զենք ու անգամ վերջին ֆեյքերն ու կեղծիքները», – նշել է նա Facebook–յան իր էջում։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով քաղաքացիական ավտոբուս է այրվել։–0–