«Առանց Նիկոլ Հայաստան». բողոքի ակցիայի մասնակիցները փողոցներ են փակում Երևանում
26.04.2022,
16:30
«Առանց Նիկոլ Հայաստան». բողոքի ակցիայի մասնակիցները փողոցներ են փակում Երևանում

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Նիկոլ Աղբալյան» ուսանողական խորհրդի անդամները Երևանում փողոցներ են փակում գործող իշխանությունների դեմ կազմակերպվող բողոքի ակցիաների շրջանակում։
Մասնավորապես, փակվել են Կիևյան կամուրջը, Կոմիտասի պողոտան, «Հաղթանակ» կամուրջը։
Ցուցարարները վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքերի Հայաստան», «Դավաճան, հեռացիր», «Նիկոլ, դավաճան»։
Ավելի ուշ ոստիկանությունը բացեց ճանապարհները։
Հիշեցնենք, որ ապրիլի 17–ից ընդդիմությունը բողոքի ակցիաներ է կազմակերպել գործող իշխանությունների վարած քաղաքականության դեմ` հայտարարելով, որ այն սպառնում է Հայաստանի և Արցախի պետականությանն ու անվտանգությանը։ Ապրիլի 25–ից ընդդիմությունը սկսել է ապակենտրոնացված փողոցային պայքար։ Տարբեր մարզերից մեկնարկել են երթեր դեպի Երևան, որտեղ մայիսի 1–ին ընդդիմությունը նախատեսում է կազմակերպել մեծ հանրահավաք։–0–