437.67
4.35
404.35
0
Եղանակը Երևանում
Հայ

Apple Pay-ը հասանելի է Ամերիաբանկի հաճախորդների համար

12:48
18 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկի հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել վճարման ավելի ապահով, անվտանգ և վստահելի գործիքից՝ Apple Pay-ից, որը նրանց կօգնի խուսափել իրենց վճարային քարտը ուրիշին հանձնելուց, վճարային տերմինալի կոճակներին հպվելուց կամ կանխիկ գումար փոխանակելուց: Apple Pay-ի միջոցով իրականացվող յուրաքանչյուր գործարքի պաշտպանությունն իրականացվում է iPhone-ի նորարարական տեխնոլոգիաների միջոցով, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Անհպում վճարում կատարելու համար բավական է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին: Apple Pay-ի միջոցով իրականացված յուրաքանչյուր վճարում ապահովված է հուսալի պաշտպանությամբ, քանի որ այն վավերացվում է Face ID-ով, Touch ID-ով կամ սարքի գաղտնաբառով, ինչպես նաև մեկանգամյա չկրկնվող դինամիկ անվտանգության կոդով: Apple Pay-ով վճարումներ կարելի է կատարել մթերային խանութներում, դեղատներում, տաքսի-ծառայություններից օգտվելիս, ռեստորաններում, սրճարաններում, մանրածախ խանութներում և շատ այլ վայրերում:

Apple Pay-ը կարելի է նաև օգտագործել Safari-ում հասանելի հավելվածներում կամ կայքերում iPhone-ով, iPad-ով և Mac-ով ավելի արագ և հարմարավետ գնումներ կատարելու համար, ընդ որում՝ առանց օգտահաշիվներ ստեղծելու կամ առաքման և վճարային տեղեկությունները մի քանի անգամ մուտքագրելու անհրաժեշտության: Apple Pay-ը, ի թիվս այլի, հեշտացնում է սննդամթերքի առաքման, առցանց գնումների, փոխադրման և կայանման համար վճարումները: Apple Pay-ը կարելի է օգտագործել նաև Apple Watch-ի հավելվածներում վճարումներ կատարելու համար:

Անվտանգությունն ու գաղտնիությունը առանցքային նշանակություն ունեն Apple Pay-ի համար: Կրեդիտային կամ դեբետային քարտը Apple Pay-ին կցելիս տվյալ քարտի իրական համարը չի պահվում ոչ սարքում, ոչ էլ Apple-ի սերվերներում: Դրա փոխարեն սարքին շնորհվում է չկրկնվող հաշվի համար, որը գաղտնագրվում և պահվում է այդ սարքի «Անվտանգ տարր» (Secure Element) հավաստագրված չիպի մեջ, որը նախատեսված է վճարային տեղեկատվության անվտանգ պահպանման համար:

Apple Pay-ը կարգավորելը շատ հեշտ է: Բավական է պարզապես մտնել iPhone-ում առկա Wallet հավելվածը, սեղմել «+» նշանը և հետևել ցուցումներին՝ Ամերիաբանկի կրեդիտային կամ դեբետային քարտը ավելացնելու համար: Քարտը iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին և Mac-ին կցելուց անմիջապես հետո հաճախորդը կարող է սկսել օգտագործել Apple Pay-ը: Հաճախորդները կշարունակեն ստանալ բոլոր զեղչերն ու առավելությունները, որոնք Ամերիաբանկն առաջարկում է իր քարտապաններին:

Apple Pay-ի մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ի մասին

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրում թվայնացման ուղղությամբ զարգացող կայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքը: Լինելով Հայաստանում առաջին ներդրումային բանկը` Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է նորարարական կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկն է ըստ 2021թ.3-րդ եռամսյակի արդյունքների բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ և կապիտալ):–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ