436.87
4.38
404.47
+1
Եղանակը Երևանում
Հայ

Անհետ կորած հայ զինծառայողների ծնողներն օգնություն են խնդրում Պուտինից

15:46
24 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Անհետ կորած կամ գերեվարված հայ զինծառայողների ծնողներն այս անգամ հավաքվել են ՀՀ–ում ՌԴ դեսպանատան առաջ, նրանք հույս ունեն գրավել Ռուսաստանի իշխանությունների ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրությունը զինծառայողների որոնման խնդրին։

«Մենք մի խումբ ծնողների հետ դիմում ենք Ռուսաստանի կառավարությանն ու անձամբ Վլադիմիր Պուտինին, որպեսզի աջակցություն ցուցաբերեն, ազդեն Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի այն թույլ տա խաղաղապահներին ու Կարմիր Խաչին մտնել Ջաբրաիլ ու Հադրութ և մեզ փոխանցել մեր զոհված երեխաների մարմինները», – ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի ժամանակ ծնողները կազմեցին կոլեկտիվ նամակ–դիմում` ուղղված Պուտինին, որը պատրաստվում են փոխանցել ՌԴ դեսպանատանը։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ նրանք փորձել են բոլոր տարբերակները, իսկ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպումը նրանց չի բավարարել», չեն նշվել հարցի լուծման կոնկրետ ժամկետները։

Загружается новость ... "Лево"

«Սա պահանջ չէ, այլ մեզ աջակցելու խնդրանք, որն ուղղված է ՌԴ կառավարությանը, քանի որ տեսնում ենք, որ մեր գործողությունները Հայաստանում ընդհանրապես որևէ արդյունքի չեն բերում», – հայտարարել է ծնողներից մեկը։

Երկուշաբթի Պաշտպանության նախարարության շենքի մոտ կազմակերպվել էր անհետ կորած զինվորների հարազատների բողոքի ակցիան, ովքեր պահանջում են տեղեկատվություն տրամադրել իրենց զինծառայողների մասին։ Ցուցարարների մոտ դուրս եկավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը և հայտնեց, որ ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը շատ արագ կզբաղվի Արցախում անհետ կորած հայ զինծառայողների որոնման աշխատանքներով։ Օգնականը նաև տեղեկացրեց, որ Փաշինյանն իրեն հանձնարարել է ՊՆ-ի շենքի դիմաց հավաքվածների ցուցակ կազմել՝ հեռախոսահամարներով՝ անձնական հանդիպում կազմակերպելու համար։ Երեկոյան կազմակերպվեցՓաշինյանի հանդիպումը 25 ծնողների հետ։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ