417.14
4.83
386.42
+13
Եղանակը Երևանում
Հայ

Պետական քարոզչությունը Հայաստանում մեդիադաշտի փոխարեն. մեդիափորձագետը՝ ֆեյքերի դեմ պայքարի մասին

15:38
24 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հիմա մեդիադաշտ գոյություն չունի, տարածությունը լցված է պետական քարոզչությամբ, որը փոխարինել է ադրբեջանական ֆեյքերի գործողություններին: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

«Հայաստանում մենք մեդիադաշտ չունենք հիմա, մենք լրատվամիջոցներ չունենք, ցավոք սրտի, մենք ունենք քարոզչամիջոցներ: Եվ իրականությունը խեղաթյուրված է ֆեյքերով, մեկնաբանություններով: Կան դասական ԶԼՄ-ներ, դասական օգտատերեր, և կա պետության և օլիգարխների կողմից ֆինանսավորվող մի ամբողջ բանակ, որը խեղաթյուրում է իրականությունը»,- նշել է մեդիափորձագետը:

Քոչարյանի խոսքով, մարդը, երբ որ մտնում է հայկական մեդիադաշտ, ինքը չի ստանում գոյություն ունեցող պատկերը. օգտատիրոջը շեղում են, իրեն ուրախացնում են, շողոքորթում են, վախեցնում են, մանիպուլացնում են, տանում անհասկանալի ուղղություններով, որպեսզի նա չհասկանա, թե ինչում է վտանգը:

«Անգամ հիմա, եթե մարդը հայտնվում է մեդիադաշտում, եթե հատկապես ընկնում է պետական ֆեյքային քարոզչության տակ, նա կարող է մտածել, որ մենք հաղթել ենք պատերազմը, և Նիկոլ Փաշինյանն այն առաջնորդն է, ով մեզ կտանի ապագա հաղթանակների»,- նշել է Քոչարյանը: 

Մեդիափորձագետը հայտնել է, որ ահռելի իմպերիա կա և միլիոնավոր դոլլարներ են ներդրվել կեղծ քարոզչություն տարածելու համար: Նա հայտնել է, որ ադրբեջանական ֆեյքերն այսօր այլևս չեն գործում հայկական մեդիադաշտում, իսկ դրանց աշխատանքն իրականացնում են պետական հայկական ֆեյքերը:

Քոչարյանը հայտնել է, որ առանցքային գաղափարները, որոնք առաջ է մղում իշխանական քարոզչամեքենան, հետևյալն է. հները ծախել են արդեն, Աստված չտա Նիկոլը գնա, «հները» կվերադառնան; եթե Փաշինյանը չլիներ, ապա թշնամին արդեն Սևանի մոտ էր լինելու; թուրքերը լքել են Շուշին, իսկ Փաշինյանը խորամանկ ծրագիր ուներ այդ առումով:

Իշխանական քարոզչամեքենայի դեմ պայքարելու համար, մեդիափորձագետը կոչ է արել հեռացնել բոլոր օգտատերերին, ովքեր լայքում են Փաշինյանի գրառումները և ֆեյքերին:

«ԶԼՄ-ներին ես խորհուրդ եմ տալիս արգելակափակել կամ մոդեռացնել մեկնաբանությունները, իսկ YouTube-ների տեսանյութերի տակ ընդհանրապես չթողնել մեկնաբանելու հնարավորությունը, որովհետև ֆեյքը ապրում է մեկնաբանություններով»,- նշել է Քոչարյանը:

Փորձագետի խոսքով, եթե արգելափակենք ֆեյքային էջերը, ապա նրանց աշխատանքն անիմաստ է դառնում. նրանք ստիպված են ստեղծել նոր էջեր, խնդիրներ են ծագում գործատուների հետ և այլն:

« Ամենուր, որտեղ ֆեյքը հնարավոր է երևա, արգելափակել հասանելիությունը: Որքան ֆեյքը քիչ տարածություն ունենա աշխատանքի համար, այնքան արդյունավետ կլինի պայքարը (ֆեյքերի դեմ): Շատ մարդիկ, ովքեր Facebook-ում կամ Telegram ալիքում էջեր էին վարում, հեռացվել են աշխատանքից կամ կասեցվել է ֆինանսավորումը, քանի որ նրանց աշխատանքը անարդյունավետ էր. իրենք չէին կարողանում ուղեղ լվանալ, քանի որ տեղ չունեին անելու»,- նշել է նա: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել