636.84
7.03
523.76
-3
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանն առաջարկել է անհետ կորածների ընտանիքների ներկայացուցիչներին ընդգրկվել ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբում (ՎԻԴԵՈ)

00:34
24 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել այն բանի համար, որ մինչև հիմա մեր պետական մարմիններն ի վիճակի չեն եղել ձեր հարցերին պատասխանել: Իհարկե նաև հասկանալով, որ դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց մենք այսօր խորհրդակցություն ենք անցկացրել կառավարությունում, և իմ հիմնական ասելիքը իրավիճակի հետ կապված հետևյալն է. երբ կողքից նայում ենք՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե մեր միջև կա այսպես ասած բաժանարար գիծ, որի մի կողմում դուք եք, մյուս կողմում՝ կառավարությունը:
Այդ տպավորության հարցում, իհարկե, առաջին հերթին մեր մեղքն է, որովհետև այդպես չի կարող լինել: Ուզում եմ, որ համոզված լինեք՝ ձեր և ձեր ընտանիքների անդամների զգացողությունները մեր սրտերում են նույն կերպ, և իհարկե, պատերազմի բերումով այս կոնտակտը հնարավոր չի եղել ավելի շուտ հաստատել, ինչը կրկին մեր մեղավորությունն է, ինչի համար կրկին ներողություն եմ խնդրում:
Այսօր մեր խորհրդակցությունը եղել է մի բանի մասին՝ ձեզնից յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ կառավարությունը ձեր կողքին է, ձեր ընտանիքի անդամն է, ձեր ցավով ապրողն է, ձեր տառապանքով տառապողն է: Այդ ռեժիմը չպետք է լինի՝ դուք-ոստիկանություն-պետական ինչ-որ մարմին. եկեք պայմանավորվենք, որ դուրս ենք գալու այդ ռեժիմից՝ չնայած մեղավորը մենք ենք, և ես նորից ուզում եմ ներողություն խնդրել, որովհետև ի՞նչ տարբերություն՝ իմ ընտանիքի անդամի մասին է խոսքը, թե ձեր. ոչ մի տարբերություն չկա:
Հենց այս ռեժիմով պետք է շփվենք միմյանց հետ, ոչ թե կառավարություն, որը դավադիր կերպով ինչ-որ բան է թաքցնում, ինչ-որ բան պիտի անի՝ դավադիր կերպով չի անում, այլ մենք ունենք ընդհանուր խնդիր, ընդհանուր ցավ, ընդհանուր դարդ և պետք է հասկանանք՝ ինչպես ենք գնում առաջ: Այսինքն, այստեղ նստելու տեղերի տարբերություն պետք է չլինի, պետք է բաց, անկեղծ ամեն ինչի մասին խոսենք»:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ բոլորի հետ շփվելու է նմանատիպ հանդիպումների ընթացքում, որոնք կլինեն շարունակական:

«Ես խնդիրը հետևյալ կերպ եմ ձևակերպել. ասել եմ՝ այդ մարդիկ ոչ թե իրենք պետք է ամեն օր գան մեզ մոտ, այլ մենք ամեն օր պետք է գնանք իրենց մոտ: Այնպիսի տպավորություն է, թե տարբեր բարիկադներ են ու տարբեր կողմերում մարդիկ. այդպիսի բան ուղղակի լինել չի կարող, ի բնե չի կարող: Մենք պետք է բառիս բուն իմաստով այս շրջանն ապրենք իրար հետ, սա շատ դժվար շրջան է, բայց մենք պետք է ապրենք այն կանխավարկածով, որ, այո, սա ընդհանուր խնդիր է, ձեր ընտանիքի անդամի մասին չէ խոսքը, այլ բոլորիս ընտանիքի անդամի մասին է: Մենք սա ընկալում ենք որպես մեր ընդհանուր ցավ և հույս ունեմ, որ առնվազն շատ մեծ թվով մարդկանց, մեր եղբայրների կկարողանանք գտնել, վերադարձնել և այդ առիթով ուրախանալ»,- ասել է վարչապետը:

Այնուհետև կառավարության ղեկավարը լսել է ներկաներին, պատասխանել, ներկայացրել պարզաբանումներ և պատասխանել նրանց տարբեր հարցերի:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է անհետ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներին ընդգրկվել ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբում, ինչը կապահովի նաև մշտական հաղորդակցություն իրականացվող աշխատանքների ուղղությամբ:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Պաշտպանության նախարարության շենքի մոտ կազմակերպվել էր անհետ կորած զինվորների հարազատների բողոքի ակցիան, ովքեր պահանջում են տեղեկատվություն տրամադրել իրենց զինծառայողների մասին։ Ցուցարարների մոտ դուրս եկավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը և հայտնեց, որ ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը շատ արագ կզբաղվի Արցախում անհետ կորած հայ զինծառայողների որոնման աշխատանքներով։ Օգնականը նաև տեղեկացրեց, որ Փաշինյանն իրեն հանձնարարել է ՊՆ-ի շենքի դիմաց հավաքվածների ցուցակ կազմել՝ հեռախոսահամարներով՝ անձնական հանդիպում կազմակերպելու համար։

Սա անհետ կորած զինծառայողների ծնողների առաջին ակցիան չեն։ Օրերս նրանք կրկին հավաքվել էին Պաշտպանության նախարարության շենքի մոտ` պահանջելով, որպեսզի տեղեկություններ հաղորդեն իրենց զինծառայողների մասին։–0–



Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:41
12 Հունվարի 2021
«Էդ ինչի՞ վրա եք հրճվում». Մարուքյանն իր վրդովմունքն է հայտնել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ
«Էդ ինչի՞ վրա եք հրճվում». Մարուքյանն իր վրդովմունքն է հայտնել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ
12:24
12 Հունվարի 2021
Մանրամասներ Գեղարքունիք և Սյունիք այցերից. ՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսը (ՈւՂԻՂ)
Մանրամասներ Գեղարքունիք և Սյունիք այցերից. ՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսը. ՈւՂԻՂ
12:01
12 Հունվարի 2021
ՊԵԿ–ը խաղատներում նախատեսում է ներդնել ռադիոհաճախականության չիպեր` հսկելով խաղային պրոցեսը իրական ժամանակում
ՊԵԿ–ը խաղատներում նախատեսում է ներդնել ռադիոհաճախականության չիպեր` հսկելով խաղային պրոցեսը իրական ժամանակում
11:02
12 Հունվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 1885 թեստ, հաստատվել է 355 նոր դեպք, 729 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 1885 թեստ, հաստատվել է 355 նոր դեպք, 729 մարդ առողջացել է
23:14
11 Հունվարի 2021
«Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը». Փաշինյանը` եռակողմ հանդիպման արդյունքում (ՎԻԴԵՈ)
«Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը». Փաշինյանը` եռակողմ հանդիպման արդյունքում. ՎԻԴԵՈ
21:05
11 Հունվարի 2021
62 հայ գերիներին կդատապարտե՞ն, կոտրել են թուրքական մեքենան Երևանում և ո՞րն է Օնիկ Գասպարյանի մեղքը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
62 հայ գերիներին կդատապարտե՞ն, կոտրել են թուրքական մեքենան Երևանում և ո՞րն է Օնիկ Գասպարյանի մեղքը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
21:02
11 Հունվարի 2021
Փաշինյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին նշանակել է պաշտպանության փոխնախարար
ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
19:00
11 Հունվարի 2021
Հայաստանում կես տարով երկարաձգվեց կարանտինի ռեժիմը
Հայաստանում կես տարով երկարաձգվեց կարանտինի ռեժիմը
18:37
11 Հունվարի 2021
Սուրենյանը վերևից ցույց է տվել Երևանն ու Արարատյան դաշտավայրը պատած խիտ մառախուղը (ՖՈՏՈ)
Սուրենյանը վերևից ցույց է տվել Երևանն ու Արարատյան դաշտավայրը պատած խիտ մառախուղը. ՖՈՏՈ
14:52
11 Հունվարի 2021
Ռուսաստանի հայերը դեսպանատան մոտ ակցիա են կազմակերպել Փաշինյանի մոսկովյան այցի դեմ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի հայերը դեսպանատան մոտ ակցիա են կազմակերպել Փաշինյանի մոսկովյան այցի դեմ. ՎԻԴԵՈ
13:05
11 Հունվարի 2021
Շուռնուխ գյուղի բնակիչ տան ուղիղ հարևանությամբ գտնվող նրան պատկանող անասնաշենքը բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական». ՄԻՊ (ՖՈՏՈ)
Շուռնուխ գյուղի բնակիչ տան ուղիղ հարևանությամբ գտնվող նրան պատկանող անասնաշենքը բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական». ՖՈՏՈ
11:13
11 Հունվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 1025 թեստ, հաստատվել է 157 նոր դեպք, 561 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 1025 թեստ, հաստատվել է 157 նոր դեպք, 561 մարդ առողջացել է