423.88
4.13
401.63
+13
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիկացի սենատորը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել ԼՂ հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտությունը

19:55
25 Սեպտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Վարչապետը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում պարոն Փիթերսի այցը Հայաստան և ընդգծել ԱՄՆ աջակցության կարևորությունը` ստեղծված խնդիրների հաղթահարման գործում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ առկա սերտ փոխգործակցությունը, այդ թվում` մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման, բարեփոխումների արդյունավետ իրականացման և այլ ուղղություններով:

Սենատոր Փիթերսը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող ծանր հումանիտար իրավիճակի կապակցությամբ և ընդգծել հումանիտար օգնության` սննդի, դեղորայքի և այլ էական պաշարների տեղ հասցնելու անհրաժեշտությունը։ Նա իր տպավորություններն է կիսել Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր կատարած այցերից, վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության օրակարգի հետ կապված հարցերին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:07
18 Հոկտեմբերի 2023
Ավարտվեց DigiTec 2023-ը. Ֆասթ Բանկը ֆինթեք հովանավորն էր (ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 13-15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի է ունեցել տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն՝ DigiTec 2023-ը։ Ֆասթ Բանկը ֆինթեք հովանավորն էր. ՎԻԴԵՈ
16:00
17 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը նշել է, թե որն է իր հիմնական քաղաքական հանձնառությունը
Նիկոլ Փաշինյան Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ նշել է, թե որն է իր հիմնական քաղաքական հանձնառությունը
14:13
17 Հոկտեմբերի 2023
Խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Մանկապարտեզում Խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. խոհանոցի գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
12:19
17 Հոկտեմբերի 2023
75 մլն դրամի հափշտակություն. հատուկ սխեմայի միջոցով պետբյուջեից ԱԱՀ-ի գումարներ են հափշտակվել (ՎԻԴԵՈ)
75 մլն դրամի հափշտակություն. հատուկ  սխեմայի միջոցով  պետբյուջեից ԱԱՀ-ի գումարներ են հափշտակվել. ՎԻԴԵՈ
16:05
16 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը մեկնել է Ստրասբուրգ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ
15:59
16 Հոկտեմբերի 2023
Քաղաքացու ահազանգի հիմքով՝ կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Պարզվել է, որ Երևանում հացի արտադրամասը գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով
14:44
16 Հոկտեմբերի 2023
Որո՞նք են երեխաների մոտ վերին շնչուղիների սուր վիրուսայի ինֆեկցիայի ախտանիշերը. ԱՆ–ն խորհուրդներ է ներկայացնում
Վերին շնչառական ուղիների սուր վիրուսային վարակները կարող են հարուցվել տարբեր վիրուսային հարուցիչներով
12:45
16 Հոկտեմբերի 2023
Սամվել Բաբայանի հայտարարությունների և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել
Իրավապահները քրգործ են հարուցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների ու հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա
11:54
16 Հոկտեմբերի 2023
Թել Ավիվ–Երևան հատուկ չվերթը Երևանում վայրէջք կկատարի ժամը 15։30–ին
ՀՀ քաղաքացիներին Իսրայելից Հայաստանի տեղափոխող հատուկ չվերթը ժամը 15։30–ին վայրէջք կկատարի Երևանում
10:05
16 Հոկտեմբերի 2023
Հայաստանում սպասվում են անձրևներ, ջերմաստիճանը կնվազի
Սպասվում է ջերմաստիճանի նվազում
13:37
14 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կարող է մինչև տարվա վերջ հարված հասցնել երկու ուղղությամբ. քաղաքագետը զգուշացրել է ռիսկերի մասին (ՎԻԴԵՈ)
Փորձագետի խոսքով, Ադրբեջանը պատրաստ կլինի հարված հասցնել երկու ուղղությամբ. ՎԻԴԵՈ