Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

09.12.2021, 10:39
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ.ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

Загружается новость ... "Лево"

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–