Ադրբեջանը կարող է մինչև տարվա վերջ հարված հասցնել երկու ուղղությամբ. քաղաքագետը զգուշացրել է ռիսկերի մասին (ՎԻԴԵՈ)
14.10.2023,
13:37
Փորձագետի խոսքով, Ադրբեջանը պատրաստ կլինի հարված հասցնել երկու ուղղությամբ. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը կարող է մինչև տարվա վերջ հարված հասցնել երկու ուղղությամբ, հայտարարեց միջազգայնագետ և Իսրայելի հարցերով փորձագետ Սերգեյ Մելքոնյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության YouTube-յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ընթացքում:
Մելքոնյանը նշեց, որ Ադրբեջանին դրա համար հարկավոր է կուտակել ավելի շատ ռեսուրսներ:
«Մենք չգիտենք, թե որքան է նա (Ադրբեջանը, խմբգր.) դրան պատրաստ: Եթե Ադրբեջանին չհաջողվի դա արագ անել, իր համար խնդրահարույց կլինի, Իրանը կարող է ներգրավել, Հայաստանում կարող են տեղի ունենալ որոշ փոփոխություններ և այլն:Հիմա այն զինտեխնիկան, որ Ադրբեջանն ունի, հիմնականում իսրայելական է: Թուրքիան կարող է ինչ-որ բան տրամադրել, բայց Թուրքիան ունի իր ճակատները և ընդհանուր չի կարող ներգրավել՝ հաշվի առնելով Իրանի գործոնը», - ասաց նա:
Փորձագետի խոսքով, Ադրբեջանը պատրաստ կլինի հարված հասցնել երկու ուղղությամբ: Առաջին հերթին, այսպես կոչված «անկլավները» Տավուշի և Արարատի մարզերում և երկրորդը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որն ունի երեք ճանապարհ՝ Մեղրիով, Վայոց Ձորով և Անգեղակոթով:
«Եվ հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում հայտարարեց, որ անկլավներն Ադրբեջանի տարածքն են, Ադրբեջանը կարող է ասել. «Այդ դեպքում ինչու՞ են մինչև հիմա այսպես կոչված «անկլավները» ձեր հսկողության տակ (Հայաստանի հսկողության, խմբ.)»», - ընդգծեց Մելքոնյանը:-0-