Ադրբեջանն այս պահին ունի բոլոր միջոցները Սյունիքը ՀՀ-ից գործնականում կտրելու համար. ռազմական փորձագետ
19.09.2022,
13:27
Կարեն Վրթանեսյանի խոսքով, Ադրբեջանն այս պահին ունի բոլոր միջոցները Սյունիքը ՀՀ-ից գործնականում կտրելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանն այս պահին ունի բոլոր միջոցները Սյունիքը ՀՀ-ից գործնականում կտրելու համար, հայտարարել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Այն «անպետք» Իշխանասարը և Սև լիճը, որտեղ ադրբեջանական զորքը Նիկոլի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, խմբգր.) անմիջական աջակցությամբ 2 փուլով (2021-ի մայիսին և նոյեմբերին) առաջ եկավ, ամրացավ ու տնավորվեց, վերահսկում է Սյունիքը մնացած Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ (Նույն ինքը՝ ՀՀ–Իրան մայրուղին)», – իր Facebook–յան էջում գրել է Վրթանեսյանը։
Նա պարզաբանել է, որ այսօր Իշխանասարի ադրբեջանական հրետանին հնարավորություն ունի հանգիստ կրակի տակ պահելու այդ ճանապարհը։
«Այսինքն երբ ասում են՝ Սյունիքը վտանգված է, իրականում դա էլ է արդեն անցած էտապ։ Վտանգված-պրծած է. Ադրբեջանն այս պահին ունի բոլոր միջոցները Սյունիքը ՀՀ-ից գործնականում կտրելու համար։ Ու կապ չունի, թե ադրբեջանցիների դեմ տված ինչ թուղթ է ստորագրելու Հայաստանում իրենց գլխավոր կամակատար Նիկոլը, հենց զգան, որ աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ է տալիս դա անել, այդ թուղթը ոչ մի բան չի նշանակելու... Կամ գուցե նույնիսկ չսպասեն որևէ բան ստորագրելուն»,– ընդգծել է նա։
Վրթանեսյանը համոզված է, որ Սյունիքի Հայաստանից կտրելու իրական ու մոտալուտ սպառնալիքը հնարավոր է վերացնել միայն ադրբեջանցիներին Իշխանասարից գցելով։
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ-ն հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել է ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև հարվածային ԱԹՍ-ներ: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։-0-