Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է անցնել հայկական դիրքերից մեկի թիկունք. ՊՆ
24.09.2022,
11:26
Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է անցնել հայկական դիրքերից մեկի թիկունք

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հայկական կողմում կորուստներ չկան:
Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00 դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։-0-