415.48
5.04
388.48
+10
Եղանակը Երևանում
Հայ

ԱՆ. 5 նորածնի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

14:41
03 Մայիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Երևանում ծնված հնգյակի վերաբերյալ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս պահին բոլոր 5 նորածնի առողջական վիճակը մասնագետները գնահատում են ծայրահեղ ծանր։

«Նրանց բուժման ընթացքը գտնվում է նախարարության և անձամբ նախարարի ուշադրության ներքո: Մասնագետներն ամեն ինչ անում են փոքրիկների կյանքը փրկելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ նշվում է, որ հինգ փոքրիկներից մեկը ժամը 12-ի դրությամբ սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։

Ինչպես հայտնում են նախարարությունից, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 23-ամյա Լուսինե Պողոսյանի հղիության վարումն ու ծննդալուծումն իրականացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

Загружается новость ... "Право"

Ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը շտապ բժշկական ցուցումով կեսարյան հատման ճանապարհով կնոջը ծննդալուծել է հղիության 28 շաբաթական ժամկետում։

Հաշվի առնելով սպասվող նորածինների վիճակը` խորը անհասություն և ծայրահեղ ցածր քաշ, մինչև կեսարյան հատման սկսելը ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ։

«Մուրացան» բժշկական համալիրից հրավիրվել է արագ արձագանքման ռեանիմոբիլը։ Միաժամանակ նախապատրաստվել է «Էրեբունի» ԲԿ-ի երկրորդ ռեանիմոբիլը` նորածիններին, ըստ անհրաժեշտության, համապատասխան կլինիկաներ տեղափոխելու համար։

Ինչպես հայտնում են գերատեսչությունից, փոքրիկները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։ Անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ ցուցաբերելուց անմիջապես հետո նորածիններից երկուսը` տղան և աղջիկներից մեկը, տեղափոխվել են «Մուրացան» բժշկական համալիր` ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի հսկողության ներքո։

Նույն ժամանակ նորածիններից մեկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի, իսկ մյուսը` Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքներ։

Փոքրիկներից մեկը մնացել է «Էրեբունի» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում։

Բոլոր 5 փոքրիկները, կյանքի առաջին իսկ րոպեներին, ինտուբացվել են, ապա կլինիկաներում նրանց միացվել են արհեստական շնչառական սարքեր։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանի հսկողության տակ գտնվող փոքրիկը ժամը 12-ի դրությամբ սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
13:24
20 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
13:06
20 Մարտի 2023
Երևանի կոնյակի գործարանի մեկնարկած «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը՝ «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի իրականացրած «Խմե՞լ ես, մի՛ վարիր» կրթական ծրագիրը ներառվել է «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում. ՖՈՏՈ
10:15
20 Մարտի 2023
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու