ԱԺ–ի օրակարգում ԲԴԽ անդամների ընտրության հարցն է, ընդդիմությունը բողոքի ակցիա է կազմակերպել (ՎԻԴԵՈ)
22.01.2021,
13:31
ԱԺ–ի օրակարգում ԲԴԽ անդամների ընտրության հարցն է, ընդդիմությունը բողոքի ակցիա է կազմակերպել. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում միայն մեկ հարց է՝ Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամների ընտրությունը:
Արտահերթ նիստի նախաձեռնողը «Իմ քայլը» խմբակցությունն է:
ԲԴԽ անդամի թեկնածուներն են Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը:
Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը դեմ են այդ նշանակումներին, ինչի կապակցությամբ խորհրդարանի շենքի առջև կազմակերպվել է բողոքի ակցիա, որի մասնակիցները նշում են, որ այդ նշանակմամբ իշխող ուժը մտադիր է դատական համակարգը վերցնել իր վերահսկողության տակ։–0–