ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը

12.02.2025, 14:53
Այսօր կայացած նիստում ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծին
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր կայացած նիստում ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծին։

Այն ընդունվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայների շնորհիվ, քանի որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկել։

ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին

2025 թվականի հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ժողովրդավարական ուժերի հարթակի» (այն ներառում է 4 արտախորհրդարանական կուսակցություն և մի քանի քաղաքացիական շարժումներ) համակարգած «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկված ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագծին։ Նախագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար Եվրաքվեի ակտիվիստները հավաքել են Հայաստանի քաղաքացիների ավելի քան 52 հազար ստորագրություն։

Հունվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովի եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել այս օրինագծին։

Ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ միայն այն դեպքում, եթե ժողովուրդը հավանություն տա այս նախաձեռնությանը հանրաքվեի միջոցով։ Նա մատնանշել է ԵՄ-ի հետ համատեղ ճանապարհային քարտեզի քննարկման և մշակման անհրաժեշտությունը։