+9
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԾ տնօրենի տեղակալը մանրամասնել է՝ երբ կավարտվի սահմանապահների համար տնակների տեղադրումը

15:34
01 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/.  Սահմանապահների համար տնակների տեղադրումն ամբողջությամբ  կավարտվի մինչև նոյեմբերի վերջ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումներում:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, անդրադառնալով բյուջեի նախագծին, նախ հետաքրքրվել է, թե ինչո՞վ է պայմանավորված ծրագրում դեղորայքի  ավելացումը:

«Իրավիճակից ելնելով՝ հարավային սահմանը հետ է  քաշվել, կանգնած է Սյունիքի տարածքում, և այնտեղ

ներգրավված են ժամկետային զինծառայողներ, որը նախկինում մենք չենք ունեցել: Բավականին մեծ քանակությամբ ժամկետային զինծառայողներ են: Այդ իսկ պատճառով մենք ավելացրել ենք դեղորայքի գնման գումարը, որ կարողանանք ապահովել», – ասել է Հակոբյանը:

Նա, անդրադառնալով պայմաններին, որում իրականացվում է ծառայությունը, ասել է. «Պայմաններ դեռ չունենք: Կառուցվում են նոր ուղեկալներ: Մոտ ապագայում դրանք պատրաստ կլինեն, որից հետո կունենանք լավ պայմաններ: Այս պահին ապրում են տնակներում, ծառայությունն իրականացնում են բաց տարածքներում»:

ՔՊ-ից Արմեն Խաչատրյանը նկատել է, որ Գորիս-Որոտան հատվածում կան սահմանապահ զորքերի հենակետեր, ուղեկալներ, բայց խնդիր կա տնակների, կացարանների մասով: «Մեր սահմանապահները, ինչքանով, որ տեսնում ենք, այնքան էլ ապահովված չեն այդ կացարաններով, տնակներով: Գիտեմ, որ միջոցառումներ են իրականացվում այդ ուղղությամբ», – ասել է նա ու հետաքրքրվել արդյունքներով:

Հակոբյանը պատասխանել է. «Մինչև նոյեմբերի վերջ մենք կվերջացնենք բոլոր տնակների տեղադրման հարցը: Այս պահին 99 տոկոսով կատարված է, տնակների մեջ են մեր զինծառայողները: Մեկ հատ անցյալ շաբաթ ենք տեղադրել Որոտանի ճանապարհի վրա: Մեկ տեղ է մեզ մնացել վրան, ինչը կվերացնենք, մինչև նոյեմբերի վերջ բոլորն ապահովված կլինեն տնակներով»:

Նա հավելել է, որ վերջերս է վերադարձել Սյունիքից՝ նշելով, զինծառայողները ճիշտ է շատ դժվարին պայմաններում են ծառայում՝ եղանակային պայմաններով պայմանավորված, բայց բավականին ապահովված են և սնունդով և հանդերձանքով: Բայց ԱԱԾ տնօրենը հանձնարարել է էլ ավելի շատ ուշադրություն դարձնել, մինչև կլինի նոր ուղեկալների կառուցման վերջը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
16:36
21 Մարտի 2023
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:57
21 Մարտի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից
10:00
21 Մարտի 2023
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
13:24
20 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
13:06
20 Մարտի 2023
Երևանի կոնյակի գործարանի մեկնարկած «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը՝ «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի իրականացրած «Խմե՞լ ես, մի՛ վարիր» կրթական ծրագիրը ներառվել է «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում. ՖՈՏՈ
10:15
20 Մարտի 2023
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը