4 վրաստանցիներ դատապարտվել են 12-14 տարվա ազատազրկման Ռուսաստան-Հայաստան գազատարը պայթեցնելու փորձի համար

24.05.2017, 12:06
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի 4 քաղաքացիների մեղավոր է ճանաչել Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը պայթեցնելու ահաբեկչական փորձի համար։
4 վրաստանցիներ դատապարտվել են 12-14 տարվա ազատազրկման Ռուսաստան-Հայաստան գազատարը պայթեցնելու փորձի համար

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 18-ի դռնփակ նիստում Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի 4 քաղաքացիների մեղավոր է ճանաչել Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը պայթեցնելու ահաբեկչական փորձի համար։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն, հղում անելով Վրաստանի գլխավոր դատախազությանը, նրանք դատապարտվել են 12-14 տարվա ազատազրկման։

Загружается новость ... "Лево"

Խմբի մյուս անդամները 2-ից մինչև 7 տարվա ազատազրկման են դատապարտվել:

Նախորդ տարվա օգոստոսին Վրաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր 7 հոգու ձերբակալման մասին, որոնցից 5-ին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն կազմակերպելու հոդվածով: Իրավապահները հայտնել էին, որ հանցավոր խմբավորումը պլանավորում էր գազատարը պայթեցնել Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սագուրամո գյուղի տարածքի հատվածում:–0–