ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում սեպտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 392 նոր դեպք, ընդհանուր` 48643։
Загружается новость ... "Лево"
Նշենք, որ սեպտեմբերի 24–ին գրանցվել էր 374 նոր դեպք։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 43401: Փաստացի բուժվում է 4002 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը` 276077 (+3842): Մահացել է, ցավոք, մարդ 947 (+2):–0–