Որքա՞ն հաճախ է հարկավոր պատվաստվել կորոնավիրուսի դեմ. մեկնաբանում է փորձագետը

24.09.2020, 15:11
Փորձագետը նշել է, որ թե որքա՞ն հաճախ է հարկավոր պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Որքա՞ն հաճախ է հարկավոր պատվաստվել կորոնավիրուսի դեմ. մեկնաբանում է փորձագետը
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Վեկտոր» գիտական կենտրոնի կողմից մշակվող դեղամիջոցով պատվաստման ցիկլից հետո կորոնավիրուսի դեմ կրկնակի պատվաստում անհրաժեշտ կլինի ոչ հաճախ, քան երեք տարին մեկ անգամ։

Загружается новость ... "Лево"

Այս մասին հայտարարել է կենտրոնի ղեկավար Ռինատ Մակսյուտովը, գրում է ՏԱՍՍ–ը։

«Պատվաստման ցիկլից հետո կրկնապատվաստում կպահանջվի ոչ հաճախ, քան երեք տարին մեկ անգամ», – ասել է նա։

Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ «Վեկտոր» կենտրոնի կորոնավիրուսի պատվաստանյութի հետգրանցման ուսումնասիրությունները նախատեսվում են մոտավորապես հոկտեմբերի վերջին։ Նախատեսվում է նաև հոկտեմբերի 15–ին ավարտել պատվաստանյութի գրանցման ընթացակարգը։–0–