Մահացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Իմ գեղեցիկ դայակ» սերիալի աստղ Անաստասիա Զավորոտնյուկը մահացել է այսօր գիշերը Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Այս մասին տեղեկատվությունը հայտնվել է «ВКонтакте»–ում դերասանուհու էջում, հաղորդում է ТВЦ–ն։
«Անհնար է գիտակցել և շատ բարդ է ընտրել խոսքեր։ Այսօր գիշերը երկարատև և ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է մեր Նաստյան։ Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ, ով անկեղծորեն մաղթել է բարություն, աղոթել առողջության համար և հավատացել։ Նաստյան միշտ զգացել և շատ է գնահատել ձեր աջակցությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։
2019թ․–ի գարնանը տեղեկություններ տարածվեցին Անաստասիա Զավորոտնյուկի լուրջ հիվանդության մասին։ Նրա ընտանիքը չի հրապարակում, բայց հայտնի է, որ երրորդ դստեր լույս աշխարհ գալուց հետո Զավորոտնյուկի մոտ ախտորոշվեց գլխուղեղի քաղցկեղ։
2022թ․–ի սեպտեմբերից Զավորոտնյուկը գտնվում էր ուռուցքաբանական մասնավոր կլինիկայում։ Նա բուժվում էր գլխուղեղի գլիոբլաստոմայի հետևանքներից։ 2023թ․–ի գարնանը դերասանուհին դուրս գրվեցէ կլինիկայից։
Անաստասիա Զավորոտնյուկը սկսել է դերասանական կարիերան դեռևս 1990–ականներին, սակայն լայն հասարակությանը հայտնի է դարձել Վիկա Պրուտկովսկայայի կերպարով «Իմ գեղեցի դայակ» սերիալում, որը ցուցադրվում էր СТС հեռուստաալիքով 2004–2009թթ․–ին։ Զավորոտնյուկը նկարահանվել է «Ապոկալիպսիսի կոդ» մարտաֆիլմում, ավելի ուշ՝ «Մայրիկներ» մելոդրամայում («Ծառայողական սիրավեպ» ֆիլմի ժամանակակից տարբերակը) և «Գաուլյայթերի որս» դրամայում։ 2006թ․–ին Զավորոտնյուկն արժանացել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչման։