24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

16.07.2024, 10:47
Մի ամբողջ օր ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մի ամբողջ օր ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 16-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 17-ը 10:00-ն կդադարեցվի Սեվքարեցի Սաքոյի, Հ.Էմին փողոցի և 1 նրբ., Մանուշյանի, Վ.Այգեկցու, Ռիգայի, Համո Սահյանի, Բակունցի փող. և 2 նրբ., Կալենցի, Արաբկիր 38 փ., Նիկոլ Դումանի, Բարբյուսի, Սեպուհի, Քեռու, Գր.Արծրունի, Հակոբյանի փող. և նրբ., Կասյանի, Սեվոստոպոլյան, Կոնդ, Հնդկաստանի, Ձորափի, Ա.Խաչատրյան փող. և 1 նրբ., Վահր.Փափազյանի 2 նրբ. 21-118/1 շենքերի, Վ.Վաղարշյան, Թավրիզյան, Մարշալ Բաղրամյան 4 նրբ. և 2 փակ., Կիեվյան 2 նրբ, Իսրայելյանի 43, Մ.Սարյանի 14-26մ, Գյուլբենկյանի 42-77, Պարոնյանի 10-50/3, Կոմիտասի 1-30 շենքերի, Հր.Քոչարի, Սունդուկյանի, Կոմիտասի 1 նրբ., Ն.Տիգրանյանի 1 փակ., Ն.Զարյանի 1 նրբ., Գյուլբենկյանի, Գրիբոյեդովի 1 նրբ., Արաբկիր 17-27 փողոցների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

Ավելի վաղ «Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնել են, որ 24 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում։