Զբոսաշրջության ոլորտի տեղական և միջազգազային ներկայացուցիչները մեկ հարկի տակ. Հայաստանում կկայանա YITE Expo-ն
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ YITE Expo-ն Հայաստանում զբոսաշրջությանոլորտի առաջին մասշտաբային ցուցահանդեսն է, որը ստեղծված է խթանելու ոլորտի զարգացումը՝մասնակից ընկերություններին առաջարկելովհամագործակցությունների, առաջխաղացման ևբացահայտումների մեծ հարթակ:
2024 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 22-ըՄերգելյան Էքսպո կենտրոնն իր հարկի տակ է հյուրընկալելու ճանապարհորդական, տուրիստական, հյուրընկալության ոլորտիմիջազգային և տեղական առաջատարկազմակերպություններին։
Ցուցահանդեսը հարթակ է տրամադրում ոլորտիընկերություններին առաջխաղացման, նորհաճախորդներ ձեռք բերելու և փոխշահավետհամագործակցություններ մեկնարկելու համար։ YITE Expo-ի կազմակերպիչն է՝ Pureland Trading-ը։ Pureland Trading ընկերությունը ներմուծում էՀայաստան առաջատար գործարարների կողմիցարտադրված ապրանքատեսակներ ստեղծելովտնտեսական կապ հարևան երկրների միջև։
Ցուցահանդեսը հարթակ է միջազգային ու տեղական ընկերությունների, ոլորտը համակարգող մարմինների ներկայացուցիչների հետ հաղորդակցվելու և փոխշահավետ համագործակցություններ մեկնարկելու համար։ Մասնակցությունը ցուցահանդեսին հորիզոններ է բացում ընկերությունների համար՝ հնարավորություն տալով մեծ ճանաչում ձեռք բերելու ոլորտով հետաքրքրվածների, ինչպես նաև այցելուների շրջանում և ինտեգրվելու շուկայում, իսկ շփումը ոլորտի ներկայացուցիչների և այցելուների հետ թույլ կտա ծանոթանալ ոլորտի նորություններին և շուկայի միտումներին, ընդլայնել բիզնեսը նորարական մոտեցմամբ։
Ցուցահանդեսին մասնակցում են մի շարք երկրներ, մասնավորապես ՌԴ-ը, Իրանը, Գերմանիան, Չինաստանը, Վրաստանը և այլն:
Մանրամասների համար՝ հետևյալ հղումով։
