Ոստիկանության բաժանմունքը գրաված անձինք իրավունք չունեն խոսել ժողովրդի անունից. ԲՀԿ առաջնորդ

17.07.2016, 12:57
Ոստիկանության բաժանմունքը գրաված անձինք իրավունք չունեն խոսել ժողովրդի անունից, հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Նաիրա Զորաբյանը։
Ոստիկանության բաժանմունքը գրաված անձինք իրավունք չունեն խոսել ժողովրդի անունից. ԲՀԿ առաջնորդ
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության բաժանմունքը գրաված անձինք իրավունք չունեն խոսել ժողովրդի անունից, հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Նաիրա Զորաբյանը։

Նրա խոսքով` անհնար է լուծել խնդիրները զինված ապստամբության կոչերի միջոցով։

Զոհրաբյանն ընդգծեց, որ խումբը կամ քաղաքական ուժը, որին չեն սատարում նվազագույն մի քանի տասնյակ հազար մարդիկ, բարոյական իրավունք չունի խոսել ժողովրդի անունից։

ՀՀ ԱԱԾ–ի հաղորդագրության համաձայն` կիրակի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց։

Որոշ տեղեկություններով` զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։–0–