414.33
4.75
386.75
+25
Եղանակը Երևանում
Հայ

Վեճ ԱԺ–ում. Բագրատյանը` նախարարին. «Վախենամ կառավարությանը այս բյուջեով դուք ընդհանրապես թաղեք» (ՏԵՍԱՆՅՈւԹ)

17:58
06 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ քառօրյային երեքշաբթի 2017թ. պետական բյուջեի՝ լրամշակված նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ ճիշտ չէ, որ պատգամավորը այդքան դիտողություն ունի անելու, սակայն հնարավորություն չունի ելույթ ունենալ։

«Պարոն Արամյան, դուք առաջ չեք գնում. ինչ սովորել եք 1990-ականներին, այդ մեթոդներով եք առաջ շարժվում: Դուք մեզ ձեռ եք առնում դեֆիցիտի մասին հրապարակումներով: Դուք հաճախ հարմարեցնում եք սուտը։ Ես վախենամ կառավարությանը էս բյուջեով դուք ընդհանրապես թաղեք: Հին բաները նորից բերում, բացատրում եք: Իմ բոլոր հարցադրումներին զավեշտալի պատասխաններ եք տվել», – նշել է Բագրատյանը` դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին։

Նա Վարդան Արամյանին քննադատել է՝ ասելով. «Ժամանակակից տնտեսական քաղաքականությունը չի տեղավորվում այն տնտեսական քաղաքականության մեջ, որ ժամանակին՝ 90-ականների կեսերին դուք սովորել եք: Դուք առաջ չեք գնում»:

Հրանտ Բագրատյանը հիշեցրել է նախարարի տարիքը։

«Դուք մեզանից 10-15 տարի փոքր եք, մենք ձեզ սովորեցնում էինք, ասում ենք՝ աշխարհը փոխվել է», – նշել է Բագրատյանն ու ավելացրել, որ նախարարը ստում է։

Վարդան Արամյանն իր հերթին նշել է, որ փորձում է պահպանել գործընկերության սուլիդարությունը։

«Չեմ կիսում ձեր այն կարծիքը, որ մենք սուտ ենք խոսում։ Ես պատրաստ եմ ցանկացած` իմ կողմից ներկայացված թեզ հիմնավորել ոչ թե 1990-ականներին ստացած գիտելիքներով, այլ ժամանակակից աշխարհում Նոբելյան մրցանակակիրների հիմնավորումներով, ու դա կարող ենք հրապարակային անել», – Բագրատյանի քննադատություններին պատասխանել է Արամյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար