«Հայկական շեշտադրումով». ռուսական ռեպորտաժ Հայաստանի մասին (ՎԻԴԵՈ)

07.11.2017, 15:21
Հեռուստաալիքի նկարահանող խումբը ներկայացրել է նաև հայկական գորգագործության և հանրապետությունում ՏՏ ոլորտի զարգացման պատմությունը։
«Հայկական շեշտադրումով». ռուսական ռեպորտաժ Հայաստանի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. «Ռոսիա 24» ռուսական հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի, գինեգործության և գորգագործության պատմության, ՏՏ տեխնոլոգիաների, ինչպես նաև այլ ոլորտների մասին։

Հայկական շեշտադրում («Армянский акцент») ռեպորտաժի հեղինակները պատմել են այն մասին, որ Հայաստանի գինեգործությունը վեց դարվա պատմություն ունի, իսկ ծիրանի գինու արտադրությունն առանձնահատկություներից մեկն է ։

«Ծիրանի գինին ամենավաճաովող տեսակն է։ Իզուր չէ, որ հռոմեացիները անվանում էին ծիրանը «հայկական սալոր», իսկ Հայաստանը` ծիրանի երկիր։ Գինին արտահանում են Ռուսաստան, ԱՄՆ, Ճապոնիա, Իսրայել և Ֆրանսիա», – նշել է ռեպորտաժի հեղինակը։ 

Հեռուստաալիքի նկարահանող խումբը ներկայացրել է նաև հայկական գորգագործության և հանրապետությունում ՏՏ ոլորտի զարգացման պատմությունը։ –0–