Ովքեր են ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնի հավակնորդները

17.01.2017, 11:31
Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ովքեր են ընդգրկվելու ՀՀԿ նախընտրական շտաբում։
Ովքեր են ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնի հավակնորդները
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ովքեր են ընդգրկվելու ՀՀԿ նախընտրական շտաբում։

«Ժամանակ» թերթը գրում է, որ ավանդաբար շտաբի անդամները ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի և իշխանության համար կարևոր պաշտոնների են նշանակվում։

Թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ նախընտրական քարոզարշավը համակարգելու են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանը։

«Եթե ընտրություններն առանց մեծ էքսցեսների և Սերժ Սարգսյանի գծագրած սցենարով ընթանան՝ չի բացառվում, որ ԱԺ նախագահի պաշտոնում կարող է նշանակվել Արմեն Աշոտյանը, թեև այդ պաշտոնին հավակնում են նաև ԱԺ ներկա փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը», – նշում են հոդվածի հեղինակները։–0–