431.08
4.38
402.99
+11
Եղանակը Երևանում
Հայ

Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

10:30
17 Փետրվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

  • Արմեն Սարգսյանը համաձայնել է դառնալ ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն։

  • Փետրվարի 16–ին Հայաստանը ցնցվեց սահմռկեցուցիչ միջադեպից։ Երևանի Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվեցին մոր և աղջկա դիեր։ Մայրը 37 տարեկան էր, դուստրը` 9–ը։ Հայտնի դարձավ նաև, որ նրանք երեք օր է որոնվում էին որպես անհետ կորած։ Միաժամանակ տեղեկություն տարածվեց, որ 37–ամյա կինն աշխատում էր ՀՀ ԱԻՆ–ում «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ում։ Քննչական կոմիտեն հարուցեց քրեական գործ միանգամից երկու հոդվածներով` սպանություն և ինքնասպանությանը հասցնելը։ Ավելի ուշ ՔԿ–ն մանրամասներ հաղորդեց։

  • «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում կայացած «Էստերսունդ» – «Արսենալ» խաղում` ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Միաժամանակ ֆուտբոլիստը մեկնաբանել է տարած հաղթանակը ու կիսվել տպավորություններով։

  • Փետրվարի 13–ին ծեծկռտուք էտեղի ունեցել Երևանի ավագանու խորհրդի նիստում։ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանը կոյուղու ջուր էր բերել հետը նիստին` ցանկանալով այն փոխանցել Տարոն Մարգարյանին։ Այս կերպ նա փորձում էր հնչեցնել Նուբարաշենի կոյուղաջրերի խնդիրը։ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները խոչընդոտեցին դրան և փորձեցին խանգարել ընդդիմադիրներին փոխանցել կեղտաջուրը քաղաքապետին։ Այդ պահին Տարոն Մարգարյանն ընդմիջում հայտարարեց, որի ընթացքում Ավագանու խորհրդի անդամների միջև ծեծկռտուք սկսվեց։ Ավելի ուշ Երևանի քաղաքապետարանը հանդես եկավ հայտարարությամբ `խստորեն դատապարտելով տեղի ունեցածը։ Միաժամանակ հայտնի դարձավ, որ ծեծկռտուքից հետո «Նուբարաշեն» ՔԿՀ տարածքում նորոգման աշխատանքներ են սկսվել։

  • ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հայտարարել է, որ Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը կարող է 2018 թ.–ին վերածվել մասշտաբային ռազմական կոնֆլիկտի։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:08
16 Նոյեմբերի 2023
Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը երկու օր փակ է լինելու
Ուշադրություն. Երևանի Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը երկու օր փակ է լինելու
16:12
16 Նոյեմբերի 2023
Արաքս գետի հունը փոխվել է գետի ավազանում իրականացված ապօրինի ընդերքօգտագործմամբ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Արաքս գետի հունը փոխվել է գետի ավազանում իրականացված ապօրինի ընդերքօգտագործմամբ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
15:49
16 Նոյեմբերի 2023
Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն սովորականից շուտ
Քաղաքապետարանից հայտնում են, որ Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն սովորականից շուտ
13:25
16 Նոյեմբերի 2023
Ո՞ր տրանսպորտային միջոցների վրա չի տարածվելու բեռնատարների երթևեկության արգելքը Երևանի կենտրոնում (ՎԻԴԵՈ)
ՆԳՆ–ից պարզաբանել են, թե որ տրանսպորտային միջոցների վրա չի տարածվելու բեռնատարների երթևեկության արգելքը Երևանի կենտրոնում․ ՎԻԴԵՈ
12:57
16 Նոյեմբերի 2023
Երևանում հունվարից ավտոկայանատեղիների վճարները կվերանայվեն
Երևանում նախատեսվում է նոր մոտեցում կիրառել վճարովի ավտոկայանատեղիների համակարգում
11:41
16 Նոյեմբերի 2023
Սա պատերազմի պատրաստություն չէ․ Փաշինյանը՝ պաշտպանական ծախսերը կրկնապատկելու մասին
2024թ․–ի բյուջեով պաշտպանական ծախսերը կրկնապատկվելու են, սակայն սա պատերազմի պատրաստություն չէ, այլ խաղաղության, ասաց Փաշինյանը
10:54
16 Նոյեմբերի 2023
Երևանում մսամթերքի արտադրամասի գործունեություն կասեցվել
Երևանում մսամթերքի արտադրամասի գործունեություն կասեցվել
10:05
16 Նոյեմբերի 2023
Կիևյան կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Ուշադրություն․ Կիևյան կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
20:11
15 Նոյեմբերի 2023
Փաշինյանը. մենք որևէ քաղաքականության փոփոխության մասին չենք պատրաստվում հայտարարել, քանի դեռ չենք հայտարարել կամ որոշել լքել ՀԱՊԿ-ը
Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը փնտրում է այլ գործընկերներ անվտանգության ոլորտում
19:52
15 Նոյեմբերի 2023
Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները
Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները. նախարարությունը զգուշացնում է
15:29
15 Նոյեմբերի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են փոխանցումներ ստանալ Ռուսաստանից առանց միջնորդավճարի
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին մինչև նոյեմբերի վերջ հասանելի են առանց միջնորդավճարի փոխանցումներ Ռուսաստանից
13:38
15 Նոյեմբերի 2023
МТС-ի հայկական դուստր ընկերությունը վաճառվել է կիպրական ընկերության
7 ամիս առաջ նմանատիպ գործարքը մերժվել էր