Կոյուղաջուրը` ծեծկռտուքի պատճառ «Երկիր Ծիրանի»–ի և ՀՀԿ–ականների անդամների միջև (ՎԻԴԵՈ)
13.02.2018,
14:24
Երեքշաբթի ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի ավագանու խորհրդի նիստում։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի ավագանու խորհրդի նիստում։
«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանը կոյուղու ջուր էր բերել հետը նիստին` ցանկանալով այն փոխանցել Տարոն Մարգարյանին։ Այս կերպ նա փորձում էր հնչեցնել Նուբարաշենի կոյուղաջրերի խնդիրը։
ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները խոչընդոտեցին դրան և փորձեցին խանգարել ընդդիմադիրներին փոխանցել կեղտաջուրը քաղաքապետին։ Այդ պային Տարոն Մարգարյանն ընդմիջում հայտարարեց, որի ընթացքում Ավագանու խորհրդի անդամների միջև ծեծկռտուք սկսվեց։
ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանը ապտակեց Մարինա Խաչատրյանին, ինչ–որ պահի Գոռ Վարդանյանը բռնի ուժով դուրս հանեց նրան նիստերի դահլիճից։ Պետք է նշել, որ խոչընդոտվում էր նաև լրագրողների աշխատանքը։
«Երկիր Ծիրանի»–ի ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ իրենց խմբակցության անդամի նկատմամբ բռնության կիրառման փաստով նրանք կդիմեն իրավապահ մարմիններին, որ մեղավորները պատժվեն։ -0-
Տեսանյութը` factor.am