Երկու վարկած է առաջ քաշվել մոր և դստեր ինքնասպանության փաստով (ՖՈՏՈ)

15.02.2018, 20:36
Քրեական գործ է հարուցվել հինգշաբթի Երևանում տեղի ունեցած կրկնակի ինքնասպանության դեպքի առթիվ:
Երկու վարկած է առաջ քաշվել մոր և դստեր ինքնասպանության փաստով (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Քրեական գործ է հարուցվել հինգշաբթի Երևանում տեղի ունեցած կրկնակի ինքնասպանության դեպքի առթիվ, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Այսօր Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ` հողածածկ հատվածում, հայտնաբերվել է երկու դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

 - рис.1

Դեպքի վայրում հայտնաբերվել են Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի բնակիչ 1981թ. ծնված Գ.Հարությունյանի և 2009 թվականի ծնված նրա մանկահասակ դստեր մարմինները՝ բազմաթիվ վնասվածքներով:

Загружается новость ... "Лево"

Նախնական վարկածով, կինը և նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել են Դավթաշենի կամրջից ընկնելու հետևանքով։

 - рис.2

Նկատի ունենալով, որ դեպքի առթիվ նախապատրասված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանություն) և 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ -0-