Երևանում կամրջից նետված կինն ԱԻՆ աշխատակից էր (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

15.02.2018, 18:46
Հինգշաբթի կրկնակի ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։
Երևանում կամրջից նետված կինն ԱԻՆ աշխատակից էր (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի կրկնակի ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։

Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, հայտնաբերվել է մոր և 9–ամյա աղջկա դիեր։

Ինչպես tert.am–ին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պարզվել է մահացած կնոջ ինքնությունը։ Նա աշխատել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ում»:

Загружается новость ... "Право"

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն էլ Tert.am-ին ասել է, որ դեպքի առնչությամբ քննչական գործողությունները շարունակվում են, նշանակվել է դիերի դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:

Ինքնասպանություն գործածները մայր ու դուստր էին։ Մայրը 37 տարեկան էր, իսկ դուստրը՝ 9 տարեկան։ -0-