Նոր մանրամասներ են հաղորդվում Գյումրիում դաժան սպանության մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

18.05.2017, 14:12
Գյումրու բնակարաններից մեկի խոհանոցում հայտնաբերվել է երիտասարդ դի` բռնության հետքերով։
Նոր մանրամասներ են հաղորդվում Գյումրիում դաժան սպանության մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել։ Բնակարաններից մեկի խոհանոցում հայտնաբերվել է երիտասարդ դի` բռնության հետքերով։

Ինչպես հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված սպանության դեպքի առթիվ։

 - рис.1

2017 թվականի մայիսի 18-ին ժամը 01.10-ին ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի հրշեջ փրկարար ջոկատից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 71 ա շենքի բնակարաններից մեկում արձանագրվել է փակ դուռ:

Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանի խոհանոցում հայտնաբերել է նույն տան բնակիչ Արթուր Աշոտի Հարությունյանի դին՝ բռնության հետքերով:

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ բնակարանի գույքը տեղաշարժված է, խառնված, դարակների և պահարանների մեջ գտնվող իրերը՝ գետնին թափված:

Загружается новость ... "Лево"

Խոհանոցի հատակին բերանքսիվայր հայտնաբերվել է Արթուր Հարությունյանի դին՝ գլխի շրջանում վնասվածքներով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (սպանություն)։ Կատարվում է նախաքննություն: Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

Ինչպես նշվում է ՀՀ ՔԿ հաղորդագրության մեջ, Արթուր Հարությունյանը ճանաչվել է տուժող, օպերատիվ հանձնարարություն է տրվել ոստիկանության Մուշի բաժնին ձեռնարկելու համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, հնարավոր ականատես վկաներին հայտնաբերելու նպատակով:

Որոշումներ են կայացվել՝ Արթուր Հարությունյանի դիակից մազի, արյան, եղունգների կտրվածքների, մատնահետքերի նմուշներ ստանալու մասին, հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ դեպքի վայրի հարևանությամբ բնակվող անձինք:

Նախաքննությունը շարունակվում է:–0–