Նախագահը հայտնեց ընտրություններից ունեցած իր սպասումների մասին
09.12.2018,
12:20
Նա հույս հայտնեց, որ այս ընտրությունները ազատ և արդար կլինեն` հանուն Հայաստանի ապագայի:

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընտրություններից ունեցած իր սպասումների մասին հայտնեց:
«Սա կարևոր օր է, երբ ժողովուրդը պետք է արտահայտի իր կամքը: Հույս ունեմ, որ մեզնից յուրաքանչյուրը կկատարի իր պարտականությունը՝ գալով ընտրատեղամաս ու ընտրելով», - ասաց նախագահը Երևանի թիվ 9/59 ընտրատեղամասում քվեարկելուց հետո:
Նա հույս հայտնեց, որ այս ընտրությունները ազատ և արդար կլինեն` հանուն Հայաստանի ապագայի:
«Սրանք պետք է լինեն ընտրություններ ապագայի համար: Յուրաքանչյուր ընտրող պետք է մտածի և դատի իր խղճով, մտածի իր ընտանիքի, երեխաների մասին, այն պատասխանատվության մասին, որը կրում է», - ասաց Սարգսյանը:-0-