Մեկ ձայնի համար առաջարկվում է մինչև 30 հազար դրամ. «Ժողովուրդ»

01.03.2017, 11:26
Որքան մոտենում է խորհրդարանական ընտրությունների օրը, քաղաքական ուժերն ավելի են սկսում լարվել և գործի դնել իրենց ռեսուրսները:
Մեկ ձայնի համար առաջարկվում է մինչև 30 հազար դրամ. «Ժողովուրդ»
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Որքան մոտենում է խորհրդարանական ընտրությունների օրը, քաղաքական ուժերն ավելի են սկսում լարվել և գործի դնել իրենց ռեսուրսները և փորձել ձայներ ապահովել իրենց կուսակցությունների համար, գրում է «Ժողովուրդը»։

Օրաթերթին լուրեր են հասել, որ հատկապես Արարատի մարզում արդեն ընտրակաշառքի լուրջ թվերի մասին են խոսում։

«Իշխող կուսակցության համար աշխատողները տնետուն են մտնում և մեկ ձայնի համար առաջարկում մինչև 30 հազար դրամ», – գրում են հոդվածի հեղինակներն ու նկատում, որ միևնույն ժամանակ քաղաքացիներին վստահեցնում են, թե դա տալիս են կանխավճար, ու որքան մոտենա ընտրությունների օրը, ընտրակաշառքների թիվը ավելի է մեծանալու։–0–