ՀՔԾ պետը մասամբ գաղտնազերծել է մարտի 1-ի 0038 հրամանը

04.08.2018, 12:58
Սասուն Խաչատրյանը մասամբ գաղտնազերծել է հույժ գաղտնի 0038 հրամանը, որը ստորագրել է 2008 թ.-ին Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը:
ՀՔԾ պետը մասամբ գաղտնազերծել է մարտի 1-ի 0038 հրամանը

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը մասամբ գաղտնազերծել է հույժ գաղտնի 0038 հրամանը, որը ստորագրել է 2008 թ.-ին Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը՝ ցույցը ցրելու գործում բանակի ներգրավվման մասին:

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։

Загружается новость ... "Лево"

«Այդ հրամանի մի մասը գաղտնազերծված է: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ հրամանը: Ըստ պաշտոնական տվյալների, այն չի ներառվել քրեական գործի մեջ: Հրամանը հանվել է մեր կողմից ու ներառվել գործի մեջ այս տարվա հուլիսին: Այդ հրամանը մեղադրանքի ծանրակշիռ ապացույց է: Այն վկայում է այն մասին, որ բանակը ներգրավված է եղել մարտի 1-ի իրադարձությունների մեջ», - ասել է Խաչատրյանը:

Նրա խոսքով, ըստ հրամանի, 2008 թ.-ի փետրվարի 23-ից ԶՈՒ ամբողջ անձնակազմը պետք է բերվեր զորանոցային վիճակի, զինվեր տաբելային զինատեսակներով:

«Ընդ որում, պաշտոնապես հերքվում էր, որ զինվորականները մասնակցել են այդ իրադարձություններին: Կազմվել են կեղծ փաստաթղթեր, որպեսզի հնարավոր լինի թաքցնել այդ փաստը: Համաձայն հրամանի, հանձնարարվել էր ստեղծել հատուկ խմբեր, որոնք ունակ կլինեն գործել բարդ իրավիճակում, և զինել նրանց հրաձգային զենքով», - ասաց Խաչատրյանը:

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։-0-