Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

07.10.2017, 10:30
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

  • Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց սեփական հարկի տակ։ Մեր ընտրանին սեփական հարկի տակ լեհերից պարզապես խայտառակ պարտություն կրեց՝ 1:6 հաշվով։

  • Econews.am լրատվական կայքում տեղադրվել էր հոդված, որն ահազանգում էր Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսի մասին։ Աղբյուրը նշում է, որ սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում: Միաժամանակ ՀՀ ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ` պարզաբանելով, որ ստուգումներով պարզվել է նաև, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 2013 թ.–ի օգոստոսի 2–ին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ։ Հետևաբար դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող։ Հոկտեմբերի 6–ին ՀՀ ոստիկանությունը կրկին հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ թե երբ և ով է Արմավիրում որսացել սպիտակագլուխ անգղերի։

  • ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել է, որ Հայաստանում սպասվում է դեղերի գների զգալի նվազում։–0–