Բաքվից օդանավ է ժամանել Հայաստան

04.10.2017, 20:11
Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանից մեկնած օդանավ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:
Բաքվից օդանավ է ժամանել Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանից մեկնած օդանավ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Վայրէջք կատարած ինքնաթիռը հատուկ չվերթ իրականացնող բելգիական ինքնաթիռ է, որով Հայաստան է ժամանել ԵՄ բարձրաստիճան պատվիրակություն»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

Նա հայտնեց, որ այլ մանրամասներ հաղորդել չի կարող:

«BAF 632» չարտերային չվերթը Երևանի օդանավակայան է ժամանել տեղական ժամանակով ժամը 18:45-ին: -0-