ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի ./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը:
Ուրբաթ ստորագրվեց Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
ՀԾԿՀ–ն հաստատեց «Veolia Jur» ջրամատակարարման միասնական օպերատորի ներկայացրած հայտը, որը վերաբերում է Հայաստանում ջրի սակագնի բարձրացմանը։
Աշխատանքային այցով ՀՀ–ում էր գտնվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Լավրովն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը` մասնավորապես նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ամբողջության մնում են բանակցային սեղանին։
Կենտրոնական բանկը ներկայացրել է նոր կոմպոզիտային թղթադրամները։
Նախորդ շաբաթ Արցախում 3 զինվոր է զոհվել, մեկը ծանր վիրավորվել է։ Միաժամանակ, հայտնի է դարձել , որ նրանք կատարել են ինժեներական աշխատանքներ։–0–
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ